Ուկրաինայի Արեւելքում գործում են գրոհայիններ Աբխազիայից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Նիկոլայ Լիտվինը, հայտնում է ՈՒՆՆ-ն։
«Մեր տվյալներով՝ կան Աբխազիայից եկածներ։ Եվ շատերին թվում է, որ եթե նրանք սափրված չեն, ուրեմն չեչեն են։ Այստեղ կան տարբեր ազգություններ եւ միայն չեչենների մասին խոսելը ճիշտ չէ», - նշել է Լիտվինը։





























