ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրպետության օրվա կապակցությամբ։
Շնորհավորական հեռագրում ՌԴ ղեկավարը նշել է, որ բարեկամ Ադրբեջանը շարունակում է ընթանալ ստեղծարար ճանապարհով, իսկ դրա հեղինակությունը միջազգային ասպարեզում հետեւողականորեն աճում է, փոխանցում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական դինամիկան վկայում է երկու երկրների միեջւ գործընկերության ամուր ռազմավարության մասին:
Վլադիմիր Պուտինը նաեւ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի սերտ փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ անդամակցության շրջանակում հետագայում էլ կզարգանա՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, համընդհանուր եւ տարածաշրջանային անվտանգություն եւ կայունություն ապահովելու նպատակով:





























