Աբխազիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում ժողովրդին, ղեկավարությանը եւ քաղաքական բոլոր ուժերին կառուցողական երկխոսության կոչ է արել՝ «համազգային համաձայնության եւ երկրում կայունության պահպանման նպատակով»։

«Աբխազիայի ժողովուրդը պատմականորեն մշտապես իմաստություն եւ ճիշտ որոշումներ գտնելու ունակություն է դրսեւորել ամենաբարդ ժամանակներում։

Աբխազիայի խորհրդարանը, լինելով երկրի օրենսդիր գլխավոր մարմին, անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում քաղաքական իրավիճակի կարգավորման համար», - ասված է հայտարարությունում։

«Խորհրդարանը բոլոր լիազորությունները կօգտագործի քաղաքական լարվածության վերջնական կարգավորման համար», - ընդգծվում է  փաստաթղթում։

Աբխազիայի խորհրդարանի նիստում հայտարարության ընդունման ժամանակ ներկա են եղել 35 պատգամավորներից 19-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։