ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ազատել է ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմից, նախագահի մեկ այլ հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Սերգեյ Մովսեսյանը:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Գայանե Ափինյանին Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն: Նախագահի մեկ այլ հրամանագրով Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հարություն Գրիգորյանը:




























