Մոսկվայում իրավապահները ձերբակալել են Դաղստանի տասը բնակչի, որոնք կասկածվում են Մոսկվայում մայիսյան տոների ընթացքում ահաբեկչական ակտ նախապատրաստելու համար, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ի կայքը:
Ըստ գերատեսչության՝ մայիսյան տոներից առաջ ՆԳՆ-ն տեղեկություն էր ստացել, որ Մերձմոսկվայում բնակվող դաղստանցի եկվորները ձեռք էին բերել պայթուցիկներ պատրաստելու բաղադրատարրեր եւ նախատեսել էին ահաբեկչություն իրականացնել:
«Մայիսի 7-ի առավոտյան օպերատիվ աշխատակիցները հատուկ նշանակության ջոկատայինների աջակցությամբ ձերբակալել էին 10 մարդու: Նրանց մոտ հայտնաբերել էին պայթուցիկներ պատրաստելու տարրեր: Իրավապահները տեղեկություն ունեին, որ ահաբեկչություն էր նախապատրաստվում», — նշվում է հաղորդագրությունում:




























