ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տոնած Պյոտր Պորոշենկոն կհանդիպեն հունիսի 3-ին, Վարշավայում: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:

Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը կսկսվի հունիսի 2-ին, նախատեսվում է, որ նա կայցելի Լեհաստան, Բելգիա եւ Ֆրանսիա:

Ինչպես հայտնի է, Օբաման հեռախոսով շնորհավորել է Պորոշենկոյին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ եւ «բազմակողմանի աջակցություն» խոստացել: Սպիտակ Տան մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ նրանք պայմանավորվել են «շարունակել խոսակցությունը ԱՄՆ նախագահի Եվրոպա այցելության ժամանակ»: