Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Սյուրկուֆ» արագընթաց հածանավը մայիսի 28-ի երեկոյան մուտք է գործել Սեւ ծովի տարածք:
«Սեգոդնյա» գործակալության հաղորդմամբ, ռազմանավը, մայիսի 23-ին ծովի սահմանները հատած «Vella Gulf» ամերիկյան հրթիռային հածանավի հետ համատեղ առաքելության շրջանակում, Ռումինիայի ափերի մոտ է գործելու:
Մայիսի կեսերին, վերջին երկու ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ, «Դյուպուի-դե-Լոմ» անունը կրող եւս մեկ ֆրանսիական հետախուզական նավ է Սեւ ծով ժամանել: Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի` ծովի սահմաններում տեղակայված ռազմանավերի թիվը 3-ի է հասցվել:
Դաշինքի անդամ երկրների ռազմածովային ուժերը ներկայացնող նավերի` Սեւ ծովում ներկայության աճը Ուկրաինայում ծավալված իրադարձությունների` Ռուսաստանից կողմից Ղրիմի միակցման եւ տարածաշրջանում ռազմական ներկայության աճի հետեւանքն է:





























