Հայաստանն ու Շվեյցարիան գյուղատնտեսության ոլորտում հմագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն: Համաձայնագրի նախագիծը Հայաստանի կառավարությունում հավանության է արժանացել այսօրվա՝ մայիսի 29-ի, նիստում:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ նախագծի համաձայն համագործակցությունը կներառի կենդանաբուծության, կենդանիների գենոֆոնդի որակի բարձրացման, ապրանքների ապահովման հարցում գործողությունների մեդեռնացման հարցերը:

Համագործակցության մյուս ոլորտներն են օրգանիկ եւ կայուն գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, կաթի արտադրության որակի բարձրացումը, սննդի արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների արդիականացումը, գյուղատնտեսական կոոպերացիասյի զարգացումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությունը սկսվել է 1990-ականների վերջին, երբ շվեյցարական «Անդրե գրուպ» ընկերությունը ֆինանսավորել է դեռեւս խորհրդային տարիներին կառուցված պահածոների գործարանների վերանորոգումը Արմավիրում (ներկայումս ՝ ՄԱՊ), Էջմիածնում, Մասիսում եւ Արտաշատում (Արտֆուդ):