Հայաստանի Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատախազի զեկուցագրի` ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 6-ին` ժամը 03:00-ի սահմաններում, գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Կ.-ին, սակայն վերջինիս բերման եւ անձնական խուզարկության ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ:

Բացի դրանից, ոստիկանները Սամվել Կ.-ին տեւական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով նրա իրավունքներին եւ օրինական շահերին:

Կատարվում է նախաքննություն: