Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները` Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:

Այն 2015թ. հուվարի 1-ից կգործի:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, փաստաթուղթը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` Աստանայում կազմակերպված  նիստի ավարտին է ստորագրվել: