Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մայիսի 28-ին, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 61-ամյա Հենրիկ Մ.-ի տանը:
Ոստիկանների պահանջով Հենրիկ Մ.-ի դուստրը` 38-ամյա Մերի Մ.-ն, ներկայացրել է «Մեթադոնի» 14 դեղահաբ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:





























