Ոստիկանության Նաիրիի բաժնում, մայիսի 28-ին հաղորդում էր ստացվել գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերքով Գեւորգ Մ.-ին «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 28-ին, ժամը 13.00-ին, բաժին է ներկայացել 19-ամյա Դավիթ Մ.-ն եւ խոստովանել, որ մայիսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Զովունի գյուղի 6-րդ եւ 40-րդ փողոցների խաչմերուկում` դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Գեւորգ Մ.-ի գոտկատեղի շրջանին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն: