Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակող թեկնածու Պյոտր Պորոշենկոն գերմանական Bild թերթին տված հարցազրույցի ընթացքում Կիեւի նախաձեռնությամբ «ԱՄՆ եւ ԵՄ-ի հետ նոր անվտանգության միություն» ստեղծելու մասին է խոսել:
Հավանական նախագահի համոզմամբ, «երկիրը ռազմական տեսանկյունից եւս պաշտպանելու համար», առաջիկայում համապատասխան համաձայանագիր պետք է ստորագրել:
Պորոշենկոն նաեւ համոզմունք է հայտնել, որ, Ռուսաստանի աջակցությունը ստանալու պարագայում, Ուկրաինայի հարավ-արեւելքում իրականացվող հատուկ գործողությունները նվազագույն ժամկետներում ավարտին հասցնելու հնարավորություն կստեղծվի:
«Ես չափազանց լավատես եմ եւ կարծում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում կարող ենք խաղաղություն հաստատել, եթե Ռուսաստանը պատրաստ է դրան», - Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:





























