Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ եւ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը շնորհավավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի եւ Վիտալի Կլիչկոյին՝ Կիեւ քաղաքապետ դառնալու կապակցությամբ:

Տուրչինովը մայիսի 29-ին Գերագույն Ռադայի նիստի ժամանակ հայտարարել է, որ էլեկտրոնային բոլոր հաշվետվությունների վերանայման արդյունքում Պորոշենկոն ստացել է ընտրողների ձայների 54,69% -ը, Յուլյա Տիմոշենկոն՝ 12,82%-ը:

Ալեքսանդր Տուրչինովը նաեւ հանձնարարել է սկսել նոր նախագահի երդմնակալության արարողության աշխատանքները, որը պետք է տեղի ունենա մայիսի 25-ի ընտրություններից հետո 15 օրվա ընթացքում: