Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշենի  նոր մաքսակետում ավարտվում են հողային աշխատանքները, NEWS.am-ի թղթակցին հայտնել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: «Այժմ UNDP-ի ծրագրային աշխատանքները  տեղափոխվել են Լոռիի Գոգավան մաքսակետ», - հայտնել է Աբովյանը:

Ըստ նրա՝ նոր անցակետը թույլ կտա անհամեմատ հեշտացնել սահմանը հատելու կարգը, կբարձրացնի հարմարավետությունը  մաքսային ձեւակերպումների  ժամանակ:  «Մաքսայինի աշխատանքի մակարդակը Վրաստանին չի զիջի», - վստահեցրել է Աբովյանը:

Հիշեցնենք, որ նշված երեք անցակետերի վերակառուցումն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը(UNDP)՝ ԵՄ-ի դրամաշնորհային միջոցներով եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկավորմամբ:  Ծրագրի ընդհանուր արժեքն է 60,6 միլիոն եվրո: