Հայաստանի հասարակության դժգոհությունները հիմնականում դատական համակարգին են ուղղված: Այս հայտարարությամբ մայիսի 29-ին խորհրդարանում հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է հանդես եկել: Թեկուզ եւ անսպասելիորեն, քանի որ առաջին հայացքից դժգոհություններն ավելի շատ պետք է սոցիալ-տնտեսական հարցերով լինեին, մարդու իրավունքների գրասենյակի կողմից ստացված բողոքների մեծ մասը դատախազությանը եւ դատարաններին են ուղղված:

Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, չնայած ոստիկանական համակարգում առկա բոլոր հարցերին չէ, որ լուծում է տրվել, նշանակալի առաջընթաց, այնուամենայնիվ, նկատվում է: «Խախտումներ գրեթե չեն գրանցվում: Ուշադիր հետեւում են մեր խոսքին եւ պատրաստ են հարցերը միասին լուծել», - նկատել է մարդու իրավունքների պաշտպանը` եւս մեկ անգամ ընգծելով, որ խնդիրները դատախազության եւ դատական դեպարտամենտի հետ են կապված:

«Միակ ոչ մեծ լծակը, որ այստեղ կարող եմ կիրառել, դատական աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն է: Բնականաբար` դա բավական չէ: Չգիտեմ` լրատվամիջոցները հետեւե՞լ են արդյոք դատական դեպարտամենտի հետ մեր բանավեճերին: Այնպիսի պատասխաններ ենք ստանում, որ կեսից այլեւս հնարավոր չէ կարդալ: Ինքներդ կարդացեք եւ կտեսնեք, թե ինչպես է պետական մարմինը կանխամտածված կերպով խուսափում համագործակցությունից», - հավելել է Կարեն Անդրեասյանը: