Երեւանի Մյասնիկյանի պողոտայում` Ավանի կամրջի հարեւանությամբ, մայիսի 27-ին, ժամը 10.00-ին, , «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: