Հանրապետությունում, մայիսի 30-ին առավելապես լեռնային շրջաններում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետեւ նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում Մայիսի 30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի  +13+15, վաղը ցերեկը՝ +29+31:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+25,

Լոռիում.  գիշերը՝  +5+10, ցերեկը՝  +23+27,

Տավուշում. գիշերը՝  +9+14, ցերեկը՝  +26+31,

Արագածոտնի լեռներում.  գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝  +11+15, ցերեկը՝  +26+30,

Արարատում. գիշերը՝  +12+16, ցերեկը՝  +29+31,

Արմավիրում. գիշերը՝  +12+16, ցերեկը՝  +29+31,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում.  գիշերը՝  +12+16, ցերեկը՝  +29+31,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝  +15+18, ցերեկը՝  +30+33,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝  +9+14, ցերեկը՝  +23+27,

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝  +10+15, ցերեկը՝  +22+27: