Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրի հերթական տեղեկությունը պարզապես ցնցող է: Դատելով ապրիլի տվյալներից՝ Երեւանում բնակարանների առքուվաճառքի թիվը տարվա կտրվածքով ավելացել է 18,9 տոկոսով, իսկ առանձնատներինը՝ 39,1 տոկոսով:

Ապրիլին առանձնատների առքուվաճառքի 121 գործարք է գրանցվել: Հետաքրքիր է, որ բնակարանների գինը չի բարձրացել: Ստորեւ բերված աղյուսակում բերված է տարվա ընթացքում առանձնատների մեկ քառակուսի մետրի շուկայական գնի «դինամիկան» մայրաքաղաքի վարչական շրջանների կտրվածքով:

Եթե մայրաքաղաքում բնակարանների շուկայական գնի խորհրդարնշական աճ կար, ապա առանձնատների դեպքում կրկնվում էր անցյալ տարվա ցուցանիշը: Առքուվաճառքի գործարքներ ընթացքում ձեւավորվող գներից բացի «կադաստրը» հաշվի է առնում առաջարկը:

Նշենք, որ «կադաստրի» ներկայացրած առանձնատների գները պայմանական են:

Հետաքրքիր է Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների համեմատությունը վաճառողների հայտարարած գների հետ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Կենտրոնում» ընթացիկ տարվա ապրիլին առանձատան մեկ քառ. մետր մակերեսը 1141 դոլար արժեր:

Առաջարկի միջին գինը կազմել է 930 դոլար «քառակուսու» դիմաց: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ բանակցությունների ընթացքում վաճառողը կարող է իջեցնել գինը:

Եթե առքուվաճառքի գործարքների դինամիկայի վերաբերյալ տվյալները հավաստի են, ապա «ֆենոմենը» բացատրություն ունի՝ մարդիկ զանգվածաբար վաճառում են ունեցվածքն, իսկ եկամուտ ունեցող քաղաքացիներն օգտվում են իրավիճակից: