«Հայէլեկտրոգործարան» ՓԲԸ-ի թիվ 23 չգործող արտադրամասի հոսանքի ենթակայանում, մայիսի 28-ին, երիտասարդի դի է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է նրա ինքնությունը, նա 28-ամյա Մովսես ժամհարյանն է:
Թե ինչ հանգամանքներում է երիտասարդը հայտնվել այդ գործող ենթակայանում, դեռ տեղեկություն չի հաղորդվում: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից հավելել են նաեւ, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




























