Երեւանի Սարալանջի ճանապարհի եւ Տերյան փողոցի խաչմերուկում, մայիսի 27-ին, ժամը 12.00-ին, թիվ 43 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի սրահում, 5-ամյա տղա է վայր ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: