Կիեւի վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ներկա իշխանությունները ցանկանում են Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողությունները հասցնել ավարտին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Բռնությունը դադարեցնելու մասին հասարակ պայմանավորվածությունները չեն գործում, պետք են ավելի արդյունավետ միջնորդական ջանքեր»,-կարծում է Լավրովը:
«Մոսկվան Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու հարցում միջազգային մասնակցության կոնկրետ ձեւեր չի պնդում, բայց դեէսկալացիայի համար լրացուցիչ խթաններ են անհրաժեշ»,-ասել ռուս դիվանագետը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլավյանսկում եւ Կրամատորսկում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ են սկսվել՝ հրետանու եւ օդուժի մասնակցությամբ: Այդ տեղեկատվությունը հաստատում են ականատեսներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն մայիսի 26-ին խոստացել է բարձրացնել ուժային գործողությունների արդյունավետությունը: «Հակաահաբեկչական գործողությունը չի տեւի 2-3 ամիս, այն կտեւի ժամեր»,-ասել է նա:




























