Դոնեցկի մարզի Սլավյանսկում ռուսամետ ակտիվիստներն ուղղաթիռի են հարվածել, փոխանցում է «Նովոստի Դոնբասա»-ն՝ վկայակոչելով անջատողականների ռադիոկայանը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանում հաստատել է այս տեղեկությունը: Նա հայտնել է, որ մայիսի 29-ին աշխարհազորայինները ռուսական զենքով հարվածել են զինվորականներին տեղափոխող ուկրաինական ուղղաթիռը:
« Զոհվել են մեր զինվորներից 14-ը, որոնց թվում՝ գեներալ Կուլչիցկին», - ասել է Տուրչինովը:
Ռադան մեկ րոպե լռությամբ հարգել է նրանց հիշատակը:
Ըստ ականատեսների՝ մարտ է ընթանում նաեւ Կրասնոլիմոնսկի շրջադարձում:
Դեպքի վայրից ծուխ է բարձրանում, շարունակվում է ինտենսիվ փոխհրաձգությունը:
Սոցցանցերի օգտատերերը հայտնել են նաեւ խփված ուղղաթիռի մասին: Նրանք նշում են, որ լուրջ մարտ է ընթանում նաեւ Անդրեեւկայի շրջանում:





























