Հայաստանի անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը այսօր նախատեսված չէր: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասերյանը: Նա նկատել է, որ ստորագրումը նախատեսված է մինչեւ հունիսի 15-ը:

«Հանդիպումները, քննարկումները շարունակվում են, ճանապարհային քարտեզը պատրաստ է, եւ եթե կան մեկ-երկու չճշտված հարցեր, ապա դրանք, ինչպես ՀՀ նախագահն ասաց, կարելի է մեկ-երկու օրում շտկել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները` Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:

Այն 2015թ. հուվարի 1-ից կգործի: