Մայիսի 28-ին Կապանի Հունան Ավետիսյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղային: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց եւ ինքնակամ ներկայացել բաժին:
4-ամյա Արատաշես Դավթյանն այժմ գտնվում է Կապանի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Արտաշեսի մայրը՝ Ռուզաննա Իսայանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան հորեղբոր ուղեկցությամբ բակ էր իջել՝ խաղալու։
Ռուզաննան ինքը դեպքի վայրում չի եղել և չի տեսել կատարվածը, իսկ շենքի բնակիչները պատմում են, որ երեխան բաց է թողել հորեղբոր ձեռքն ու վազել դեպի ճանապարհի բանուկ հատվածը, ինչի հետևանքով էլ դեպքը տեղի է ունեցել։
Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Ասատուր Ասատրյանի խոսքով՝ երեխայի վիճակը կայուն է։
Գործի առթիվ կատարվում է քննություն։





























