Մայիսի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 83-րդ կմ-ին «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-211002» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-211002»-ի վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























