Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 145-րդ կմ-ին, մայիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մոսկվիչ-2141» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: