Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 38-ամյա Վահե Ա.-ն եւ հայտնել, որ 2008 թ. աշնանը Րաֆֆու փողոցում իր ծանոթ Մակիչից 14.000 դոլարով գնել է «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենա` գումարը մաս-մաս տալու պայմանով: 2011 թ. վերջին ինքը ամբողջությամբ վճարել է մեքենայի գումարը, սակայն 2014 թ. մարտին տեղեկացել է, որ նշված մեքենան գրավադրված է եղել բանկում եւ մինչ օրս առկա է 1.760.000 դրամ պարտք, որը, համաձայն պայմանավորվածության, պետք էր վճարեր Մակիչը:

Վերջինս չի կատարել իր պարտավորությունը եւ խաբեությամբ տիրացել է գումարին:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ Մակիչը 53-ամյա Մկրտիչ Պ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 17.50-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: