Օրերս ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդ գյուղի սկզբնամասից, «Դայվու» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 50-ամյա Ավետիք Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ` 1,5 մլ բաց շագանակագույն լուծույթով: Ըստ Ավետիք Ս.-ի հայտարարության` թմրամիջոցը պատրաստվել է «Սոլպադեինի» դեղահաբերից եւ բենզինի լուծույթից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: