Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին երբեք չի ողջունվել: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ պետք չի շփոթել Ռուսաստանի հետ Հանաստանի ռազմավարական գործընկերությունը եւ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: «Կան միջազգային պայմանագրեր, որոնցով արձանագրվում են սպառազինության ծավալները: Մենք պետք է ձգտենք, որ այդ ծավալները գտնվեն այդ պայմանագրերով նախատեսված սահմաններում»,-հավելել է Մանասերյանը:

«Եթե Ռուսաստանը զենք է վաճառում երրորդ երկրի, այդ թվում մեզ լավ հայտնի երկրին, որի հետ մեր հարաբերությունները բոլորովին բարեկամական չեն, դրանից չի կարելի եզրակացնել, որ մեր հարաբերություններում անկում է ապրում եւ մեր ռազմավարական գործընկերությունը չի գործում: Դրանք զուգահեռ գործընթացներ են, եւ պետք չէ դրանց այդքան պարզունակ նայել»,-հայտարարել է ԱԳ փոխնախարարը: