Աբխազիայի ընդդիմությունը «վստահության եւ ազգային համաձայնության կառավարություն» ձեւավորելու մասին որոշում է կայացրել: Տեղեկությունը լրագրողներին է փոխանցել «Արուաա» վետերանների հասարակական շարժման նախագահ, Աբխազիայի քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Վիտալի Գաբնիան:
Նրա խոսքով, կոալիցիոն մոտեցմամբ պայմանավորված որոշման համաձայն, «կառավարության ընդհանուր կազմի մոտավորապես երրորդ մասը նախարարությունների եւ տեսչությունների նախկին ղեկավարներ են ներկայացնելու»:
«Խոսքն այն մասնագետների մասին է, որոնց քաջատեղյակ են իրենց աշխատանքից: Այնպես որ խնդիրն ընդդիմադիր ուժերին իշխանության բերելու մեջ չի կայանում: Մենք ցանկանում ենք վստահության եւ ազգային համաձայնության կառավարություն ստեղծել», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հայտարարել է Գաբնիան:
Հիշեցնենք` մայիսի 27-ին «Աբխազայի ազգային միաբանության ֆորում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ռաուլ Հաջիբան հայտարարել էր, որ ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների համակարգող խորհուրդը «երկրի ժամանակավոր կառավարման պատասխանատվությունն իր վրա վերցնելու եւ բոլոր անհրաժեշտ կառույցները ձեւավորելու» մասին որոշում է կայացրել:





























