Ryanair ավիաընկերությանը պատկանող օդանավը, որում եղել է 148 ուղեւոր, հարկադիր վայրէջք է կատարել Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքի օդանավակայանում՝ շասսիի այրման վտանգի պատճառով:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ին: Օդանավը պիտի թռչեր գերմանական Մեմինգեն քաղաք: Այն լքել է Մայորկայի օդանավակայանը տեղի ժամանակով 6.43-ին, սակայն կես ժամ անց շասսիի այրման սպառնալիք է առաջացել, եւ օդաչուն որոշել է վերադառնալ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ինչպես նշել են իսպանական օդանավակայանի օդանավակայանների եւ օդային տրանսպորտի վարչությունից, ինքնաթիռը վարէջք է կատարել տեղի ժամանակով 7,34-ին, ուղեւորներից ոչ մեկը չի տուժել:
Միջադեպի հանգամանքները ճշտվում են:




























