Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 15.03-ին տեղեկատվություն է ստացվել, Բերդավան գյուղի բնակիչ Ն. Ա.-ն սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները, մինչ շտապօգնության կանչի վայր հասնելը, 34-ամյա Ն. Ա.-ին  ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև՝ «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: