Փրկարար ծառայությունը մայիսի 29-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Միրաք ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ 3» միջպետական ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 9-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի LLJ 709 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Օ. Վ., ծնված 1955թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից «Ճլի» գյոլ կոչվող ձորակը տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները քարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:






























