Երեւանի բնակիչ, 31-ամյա Էդգար Գ.-ն մեղադրվում է մարմնավաճառների հետ վիճաբանելու եւ հայհոյանքներ հնչեցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-ին ժամը 02:30-ի սահմաններում: Էդգարը Երեւանի քաղաքի Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում` Երևանյան լճի աջակողմյան հատվածում, վիճաբանել է մարմանավաճառուհիներ` Իրինա Ե.-ի և Անահիտ Ս.-ի հետ, հայհոյանքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին, որից հետո բերման է եթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Այստեղ էլ սակայն Էդգարն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հերթապահ մասում ներկա գտնվող աշխատակիցների նկատմամբ ` հայհոյանքներ հնչեցնելով աշխատակիցների հասցեին:
Էդգար Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:





























