Երեւանի բնակիչ, 37-ամյա Հովնան Խ.-ն մեղադրվում է Գրիգորին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ից: Հովնանին է դիմել իր ծանոթներից մեկն ու ասել, թե հեռախոսազրույցի ժամանակ Գրիգոր Մ.-ն իր հասցեին հայհոյանքներ է տվել: Հովնանը հեռախոսազրույց է ունեցել Գրիգորի հետ, որից հետո իր ընկերների հետ գնացել է Գրիգորի բնակարան: Այստեղ նրանք վիճաբանել են, որի ընթացքում Հովնանը ձեռքերով եւ ոտքերով հարվածել է Գրիգորին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Հովնան Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Հովնանը կալանավորված է:

Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: