Բանգալորում հնդկական գիտական ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ «Apocryta westwoodi Grandi» իշամեղուն փոքրիկ շաղափ ունի ցինկե վերջույթով:Միջատներն այդ օրգանն օգտագործում են թզի պտուղները ծակելու համար, որտեղ էլ ձվադրում են:

Սա փոքր շաղափ է՝ ավելի բարակ, քան մարդու մազը: Երկարությունը 7-8 մմ է, տրամագիծը՝ 15 միկրոմետր:Ինչպես հայտնիէ, իշամեղուները ձվադրում են այլ միջատների թրթուրներում: Սակայն «A. westwoodi Grandi»-ն վարակում է չհասած թզի մեջ առկա միջատներին: Սկզբի համար հարկավոր է պատռել բույսի հաստ շերտը: Թրթուրները զարգանալու են թզի ներսում, սնվելու են այնտեղ առկա միջատներով: Գրեթե յուրաքանչյուր մրգի մեծ մեծ թվով ողջ կամ սատկած միջատներ կան, թեեւ առաջին հայացքից չնկատվող, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Որոշելու համար, թե որ իշամեղուն է որոշում այդքան բարդ խնդիրը, խումբը նկարահանել է ձվադրման գործընթացը: Այդ կերպ հնարավոր է դարձել ուսումնասիրել ավելի մանրամասնորեն շաղափը, որը նման է ատամի եւ ցինկ է պարունակում:Հետազոտողները ենթադրում են, որ յուրահատուկ մեխանիզմի ուսումնասիրումը կարող է ոգեշնչել գիտնականներին միկրովիրահատական տեխնիկա ստեղծել, ինչպես նեւ հորատման գործիքների, հողի եւ քարի նմուշների ստացման գործիքներ: