Մոսկվայում մայիսի 29-ին մահափորձ են կատարել գործարար Վիկտոր Կատանյանի նկատմամբ: Հարձակվողը 51-ամյա Սերգեյ Տելինն է, ով մոտոցիկլով հետեւել է գործարար մեքենային, հավասարվել նրա «»-ին եւ կրակել պատուհանին, որից հետո փախուստի է դիմել: Սակայն մի քանի վայրկյանից տղամարդուն ձերբակալել են ոստիկանները: Ականատեսներն օգնել են ոստիկաններին կապել նրան:
Հայտնի է, որ հարձակման պահին մեքենայում է եղել գործարարի կինը՝ Պոլինա Յարմոլինսկայան եւ նրա քույրը:
Հարձակման հետեւանքով Կատայանը կոմայում է հայտնվել: Նա գլխի եւ կրծքի հրազենային վնասվածք է ստացել: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Սերգեյ Տելինը ցուցմունք է տալիս:
Նշենք, որ Կատանյանի կինը «Կրոսնա-բանկի» կառավարման խորհրդիա նախկին անդամ էր: Ինքը գործարարը մի քանի ընկերության սեփականատեր է, այդ թվում աշխատել է շինարարության եւ անշարժ գույքի ոլորտում:




























