Իրատես de facto» թերթը զրուցել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Մանուկյան…
Կլինի՞ քայլենք:
Տե՞ղ եք շտապում:
Չէ՛, քայլելով հարցազրույց անենք:
Չէ՛, չքայլենք, էդպես ուղեղս լավ չի աշխատում: Չե՞ք ափսոսում, որ Վրաստանը թողեցիք, եկաք Հայաստան, հիմա բոլորը կգնան Վրաստան` հանգստանալու, իսկ Դուք եկել ու էսպես տառապելով քայլում եք ԱԺ միջանցքներով մեկ:
Ափսոսում եմ (բայց արի քայլենք, էլի), շատ աշխատանք կար, որ կիսատ մնաց: Քայլե՞նք:
Ի՞նչ չէր անում նախկին նախարարը, որ Դուք Վրաստանից եկաք: Մեկը ես ասեմ՝ նա մեզ չէր քայլեցնում ԱԺ միջանցքներով:
Ես չգիտեմ` ինչ չէր անում, ես գիտեմ` ինչ եմ անում:
Քայլում եք. մի՛ քայլեք, խնդրում եմ, չեմ կենտրոնանում:
Ես ախր անընդհատ շարժման մեջ եմ, դրա համար եմ սենց մինյատյուրնի, իսկ մարդիկ չեն շարժվում Ձեզ նման։
Ու սենց չաղ են:
Այո, ճիշտ եք: Լա՛վ, կանգնում եմ. կին եք` միայն դրա համար:
Ձեր ո՞ր հատկանիշը հաշվի առան ու Վրաստանից բերեցին Հայաստան. միայն քայլելո՞ւ:
Կարծում եմ` այո՛, ավելի շատ քայլելու, որովհետեւ ես ակտիվ մարդ եմ:
Որտե՞ղ եք «քայլելու» այսուհետ:
Այնտեղ, որտեղ համակարգը կտարվի արդյունավետության` բարձրացնելով հանրության վստահության մակարդակը:
Շատ աշխատանքի մեջ շատ ունայնություն կա: Ասում են` արդարադատության համակարգն ամենա-ամենակոռումպացվածն է:
Փորձենք տարանջատել` արդարադատության եւ դատական համակարգերը. շատ հաճախ արդարադատության նախարարին մեղադրում են հենց դատական համակարգում տիրող իրավիճակի համար:
Ինչո՞ւ միայն, քրեակատարողական հիմնարկներն էլ էնպես` ոչինչ: Լավ եք, հա՞, Դավիթ Հարությունյանի հետ: Ի՞նքը Ձեզ բերեց Վրաստանից։ Հա՛, ի դեպ, քայլելո՞վ եկաք:
Վրաստանից ես եկել եմ իմ սեփական ավտոմեքենայով, ես եմ եղել ղեկին: Վրաստանից ինձ ոչ ոք չի բերել, Դավիթ Հարությունյանն էլ իմ լավ ընկերն է»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























