ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Վաշինգտոնում տեղյակ են Ուկրաինայի սահմանից ռուսաստանցի հազարավոր զինծառայողների հեռացման մասին՝ հավելելով, որ այնտեղ նախկինիպես ՌԴ ԶՈՒ մեծ թվով ստորաբաժանումներ կան, հայտնում է Associated Press-ը։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանը հազարավոր զինծառայողների է հեռացրել։ Սակայն գիտենք նաեւ, որ եւս մի քանի հազարը դեռ մնում են այնտեղ», — ասել է Հեյգելը։
Պենտագոնի ներկայացուցիչները փոխանցել են, որ ռուսաստանցի 2 հազար զինվորներ շարունակում են մնալ երկու երկրների սահմանին։ Ըստ նրանց՝ ավելի վաղ այնտեղ 40 հազար զինվոր կար։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր մշտական տեղակայման վայր վերադարձնել Ռոստովի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում զորավարժություներին մասնակցող զորքերը։





























