Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարեւին պատկանող «Դնեպրովի թղթի գործարանի» տնօրեն Սերգեյ Կուչերենկոն հայտարարել է, որ  պաշտպանական համազգեստով եւ սաղավարտներով 30 անհայտ անձինք ներխուժել են գործարանի տարածք եւ հայտարարել, որ  փոխվել է գործարանի սեփականատերը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Կուչերենկոն հայտարարել է, որ ներկայումս գործարանը  չի գործում եւ տեխնիկական սպասարկման վիճակում է գտնվում։ 

Անհայտ անձինք գրավել են պահակակետը, իսկ պահպանության աշխատակիցներին եւ արտադրամասի տնօրենին դուրս հանել  գործարանի սահմաններից։

Կուչերենկոյի խոսքով՝ ձեռնարկությունը գրավողները հայտարարել են, որ համապատասխան բոլոր փաստաթղթերը նրանք ոստիկանություն կներկայացնեն մայիսի 30-ին։

Ոստիկանությունը արձանագրություն է կազմել տվյալ փաստով։