Փրկարար ծառայությունը մայիսի 30-ին, ժամը 07.26-ին տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ «Դիտակետ» կոչվող տարածքում, քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով ձորից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում ինքնասպանություն է գործել Գորիս քաղաքի բնակիչ Վ. Ղ.-ն (ծնվ. 1981 թ.):

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վ. Ղ.-ի դին: