Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը համաձայն չէ վարչապետին անվստահության քվե ներկայացնելու եւ իր հրաժարականի վերաբերյալ խորհրդարանի որոշմանը, հայտնում է «Ապսնիպրեսը»՝ վկայակոչելով նախագահին կից տեղեկատվության վարչությունը:
«Վարչապետին անվստահության քվե ներկայացնելը նախագահի իրավասությունն է: Ես վարչապետին չեմ հեռացնում աշխատանքից», - հայտարարել է Անկվաբը:
«Իմ հրաժարականի մասին պահանջին չեմ պատասխանի՝ մինչեւ պատգամավորական մյուս՝ զգալի կորպուսի, ընտրողների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ չանցկացնեմ»,- նշել է նախագահը:
Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանը նախագահին կոչ էր արել վաղաժամկետ հրաժարական ներկայացնել: Պատգամավորները համապատասխան փաստաթուղթ էին ընդունել մայիսի 29-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում:
Պատգամավորները նաեւ անվստահության քվե էին հայտնել վարչապետ Լեոնիդ Լաքարդիային:





























