Ֆրանսիայում բողոքի ցույցեր են կայացել ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության դեմ, որը հաղթել է Եվրախորհրդարանի ընտրություններում: Փարիզի փողոցներում երթի են ելել մի քանի հազար ուսանողներ, հայտնում է «Ռոսբալտը»:
Նշվում է, որ այս անգամ Ֆրանսիայում ուլտրաաջերի դեմ բողոքողներն ավելի քիչ են եղել, քան նախորդ ցույցերի ժամանակ:
Հիշեցնենք, որ Մարին Լե Պենի գլխավորած «Ազգային ճակատը» ընտրություններին ստացել էր ռեկորդային՝ 25% ձայն:
Կուսակցությունը դեմ է զանգվածային միգրացիային, ազատ առեւտրին եւ Ֆրանսիայի եվրագոտի մտնելուն:





























