Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Միլլի Մեջլիսին է ներկայացրել ռազմական դոկտրինի նախագիծը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, այդ մասին հաղորդել է Միլլի Մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը: «Հանձնաժողովը հունիսի 3-ին կքննարկի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայացրած երկրի ռազմական դոկտրինի նախագիծը»,- ասել է նա: Նրա խոսքով, ռազմական դոկտրինը քննարկվելու է Միլլի Մեջլիսի արտահերթ նստաշրջաններից մեկի ընթացքում, որը կայանալու է հունիսին:
«Այդ փաստաթղթի հետ նախնական ծանոթությունը հիմք է տալիս կարծելու, որ առկա են ռազմական շինարարության, զինված ուժերի ձեւավորման համակարգի ռազմավարական խնդիրները, այսինքն նրան, ինչին մենք նախապատվություն ենք տալու: Բացի այդ ներկայացված են գլխավոր ռիսկերը, որ Ադրբեջանը տեսնում է իր համար, նաեւ դրանք վերացնելու կանխիչ միջոցները: Նշված են նաեւ զինված ուժերի խնդիրները»,- նկատել է Օրուջը:



























