ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմում ձերբակալել է «Աջ սեկտորի»՝ Յալթայում եւ Սիմֆերոպոլում ահաբեկչություն ծրագրող անդամներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնը:

Նշվում է, որ ԱԴԾ-ի քննչական վարչությունը քննում է «Աջ սեկտորի» անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը:

Ներկայումս ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ են տալիս՝ Ղրիմում դիվերսիային «Աջ սեկտորի» անդամների մասնակցության մասին՝տարածաշրջանում հասարակաքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ «Ռուսաստանի իշխանությունների կողմից Ղրիմը դրան միացնելու որոշման վրա ազդելու» համար: