Վարդենիսի Ոստիկանության եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի 28-ին ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասի:
Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն եւ 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը:
Ներկա պահին դեռահասների հետ տարվում է բացատրական աշխատանք:
Նման գործողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլեւ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար իրական վտանգ: Երկաթուղային գծեր վնասելը կարող է բերել ոչ միայն գնացքների չվացուցակների խախտումներին, այլեւ երկաթուղային վթարների պատճառ հանդիսանալ:





























