Մայիսի 28-ին, ժամը 02.50-ին, 1989 թ. ծնված Արամ Ա.-ից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի դիմաց ոմն Բաբկեն ծեծել է իրեն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, 1979 թ. ծնված Բաբկեն Ֆ.-ն վիճաբանության ժամանակ փայտով հարվածել է նրա գլխին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբկեն Ֆ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Արամ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























