Մայիսի 27-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծոծրակի պատռված վերքով բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Գագիկ Շ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը` ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ին, ժամը 23.00-ին, Գագիկ Շ.-ին իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, ապակյա բաժակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ընկերը` 1976 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն, որը ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը: