Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմա-տեխնիկական եւ արդյունաբերական համագործակցության ոլորտներում երկկողմանի հարաբերությունների խորացման օգտին են արտահայտվել:

Կողմերը նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի են անդրադարձել:

Մասնավորապես, տարածաշրջանի էներգատրանսպորտային ենթակառույցների անվտանգության ապահովման նպատակով, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈւ մասնակցությամբ համատեղ զորավարժությունների պլանավորման եւ անցկացման վերաբերյալ հարցեր են քննարկվել:

Պաշտոնական այցի շրջանակում Զաքիր Հասանովը նաեւ «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոն, հրետանային դպրոց եւ այսպես կոչված սիմուլյացիոն կենտրոն է այցելել:

«Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը ադրբեջանական պատվիրակության համար վրացական արտադրության ռազմական տեխնիկայի ցուցադրություն է կազմակերպել: